Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
17:00 28/10/2023
Աշխարհ
Գազայում 110 բուժաշխատող է մահացել իսրայելական հարձակումների հետևանքով
Գազայի հատվածի շուրջ լարվածության սրման սկզբից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավի հրթիռակոծության և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 110 բուժաշխատող։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al-Youm as-Sabia լրատվական պորտալը, ասվում է, թե պաղեստինյան հատվածում աշխատող բժիշկները պահանջել են «անհապաղ միջազգային միջամտություն՝ Գազայում բուժանձնակազմին պաշտպանելու համար»:
Placeholder