Նոր Տրետյակովյան պատկերասրահում կանցկացվի զբոսանք հայերենով
Մշակույթ
13:40 28/10/2023
Աշխարհ

Նոր Տրետյակովյան պատկերասրահում կանցկացվի զբոսանք հայերենով

Այսօր  Նոր Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա զբոսանք հայերենով ՝ «Ֆիգուրատիվությունից մինչև աբստրակցիա»։ Երթուղին կսկսվի Կուզմա Պետրով-Վոդկինի «Կարմիր ձիու լողացնելը» կտավից և կավարտվի Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի»-ով:

Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի կայքից տեղեկանում ենք, որ զբոսանքը «Մշակութային ինտեգրացիա» նախագծի մի մասն է, որն իրականացվում է Տրետյակովյան պատկերասրահում 2019 թվականից և ուղղված է միգրացիոն փորձ ունեցող մարդկանց։

Ռուս ավանգարդ նկարիչների հայտնի գործերով սրահներով զբոսնելը հնարավորություն է տեսնելու և բացատրելու, թե ինչպես է քսաներորդ դարասկզբի ռուսական արվեստը հրաժարվում ընդօրինակել իրականությունը՝ այդպիսով փոխելով ամբողջ տեսողական աշխարհը:

Placeholder
Նոր Տրետյակովյան պատկերասրահում կանցկացվի զբոսանք հայերենով