«Հրապարակ». Չինաստանը Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կկառուցի
Օրվա մամուլ
09:18 28/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Չինաստանը Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կկառուցի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չինաստանը պատրաստվում է Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կառուցել, որը կոչվում է 8-րդ տաղավար, ինչպես նաև՝ հեռարձակման դահլիճ։ Հայկական կողմը Հ1-ի տաղավարի շինարարության համար չինական կողմին պետք է ելակետային տվյալներ տրամադրի, ինչպես նաև՝ ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ տաք ջուր, ճանապարհներ և այլն, իսկ բուն տաղավար-մասնաշենքը կառուցելու են չինացիները։

Հ1-ը նոր տաղավար-մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություն էլ է ձեռք բերել՝ 28 մլն 980 հազար դրամ վճարելով հարկատուների վճարած գումարներից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder