«Հրապարակ». Փաշինյանի անվտանգության ծառայությունը Կապան քաղաքում զբաղված է նրա այցի նախապատրաստմամբ
Օրվա մամուլ
09:23 28/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի անվտանգության ծառայությունը Կապան քաղաքում զբաղված է նրա այցի նախապատրաստմամբ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Կապան քաղաքում: Զբաղված են նրա այցի նախապատրաստմամբ, որը տեղի կունենա այսօր։

Փաշինյանը Սյունիք է մեկնում մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով: Չնայած ի սկզբանե ասում էին, որ նա մեկ օր կմնա մարզում, սակայն երեկ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նույն օրը վերադառնալու է։ Նախօրեին Կապան է ուղարկվել պարեկային ծառայության ավելի քան 50 ավտոմեքենա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder