«Հրապարակ». Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին
Օրվա մամուլ
09:29 28/10/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչու Փաշինյանը չի ցանկացել հանդիպել Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ մինչև կեսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին: Իսկ մեկ օր առաջ խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսել էին, որ Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին: Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին և ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց:

Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»։ Ակնհայտ է, որ նա խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից և անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder