Պրոֆեսիոնալ ռինգում Դավիթ Ազիզյանը հաղթել է
Սպորտ
09:49 28/10/2023
Հայաստան

Պրոֆեսիոնալ ռինգում Դավիթ Ազիզյանը հաղթել է

Հաղթական մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում: IBA- ի կողմից անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոյի ժամանակ հաղթական մենամարտ է անցկացրել Մարտունու մարզադպրոցի սան Դավիթ Ազիզյանը, որը մարզվում է Ռուսաստանում, բայց ներկայացնում է Հայաստանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Տաջիկստանում կայացած 6 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է տանտերերի ներկայացուցիչ Աբուբակր Մուրոդզոդային: Պրոֆեսիոնալ ռինգում սա Դավիթի 2-րդ մենամարտն էր:

Placeholder
Պրոֆեսիոնալ ռինգում Դավիթ Ազիզյանը հաղթել է