Իսրայելին ԱՄՆ-ի օգնության շարունակության դեպքում Իրանը սպառնում է նոր ճակատներ բացել
Քաղաքական
11:18 28/10/2023
Աշխարհ

Իսրայելին ԱՄՆ-ի օգնության շարունակության դեպքում Իրանը սպառնում է նոր ճակատներ բացել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի դեմ նոր ճակատներ կբացվեն, եթե նա շարունակի օգնություն ցուցաբերել Իսրայելին։

«Նոր ճակատներ կբացվեն ԱՄՆ-ի դեմ»,-նախարարի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։

Աբդոլլահիանն ասել է, որ Միացյալ Նահանգները մյուսներին խորհուրդ է տալիս զսպվածություն ցուցաբերել, թեև ինքն ամբողջությամբ աջակցում է Իսրայելին: Նա հիշեցրել է, որ Իրանի իշխանություններն իրենց զինվորականներին Սիրիա չեն ուղարկել, և զգուշացրել է, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում լայնածավալ հետևանքներ կառաջացնի։

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կարծում է, որ իրավիճակի հետագա սրումն այժմ կախված է Վաշինգտոնի գործողություններից։

Placeholder
Իսրայելին ԱՄՆ-ի օգնության շարունակության դեպքում Իրանը սպառնում է նոր ճակատներ բացել