Եգիպտոսում խոշոր ավտովթարի զոհ է դարձել ավելի քան 30 մարդ
Աշխարհում
17:31 28/10/2023
Աշխարհ

Եգիպտոսում խոշոր ավտովթարի զոհ է դարձել ավելի քան 30 մարդ

Ավելի քան 30 մարդ է զոհվել Կահիրեն  Կարմիր ծովի ափին գտնվող Ալեքսանդրիայի հետ կապող ավտոմայրուղու վրա մի քանի մեքենաների բախման հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Բուհեյրա նահանգի անվտանգության ծառայությանը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը։

«Վթարի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 60 մարդ»,- ասել է ծառայության ներկայացուցիչը, ում խոսքը  մեջբերում է Al-Ahram թերթը։

Ըստ բժշկական աղբյուրների,  «վթարի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել՝ 54-ը»:

Մարզային ոստիկանության վարչության հաղորդմամբ, ավտոճանապարհի 132-րդ կմ-ում ավտոմեքենաներից մեկի մոտ տեղի է ունեցել յուղի արտահոսք, ինչը հանգեցրել է խոշոր բախման։ Ավտոբուսը, թանձր մառախուղի մեջ, մխրճվել է ճանապարհի եզրին կանգնած բեռնատարի մեջ, իսկ հետո նրանց բախվել են ևս մի քանի մեքենաներ։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, յոթ ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է։

 

Placeholder
Եգիպտոսում խոշոր ավտովթարի զոհ է դարձել ավելի քան 30 մարդ