Իսրայելը հատել է «կարմիր գծերը».Էբրահիմ Ռաիսի
Քաղաքական
11:02 29/10/2023
Տարածաշրջան

Իսրայելը հատել է «կարմիր գծերը».Էբրահիմ Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», որոնք կարող են ստիպել ցանկացածին միջոցներ ձեռնարկել: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները (Իսրայել) հատել են կարմիր գծերը, ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռնարկել: Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,-ասվում է ուղերձում։

Ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել էր, որ Իրանը չի հետևի Պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու ԱՄՆ-ի նախազգուշացումներին։

Placeholder