Մ23 ԱԱ. Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
21:57 29/10/2023

Մ23 ԱԱ. Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող  Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Նա 2-2 հաշվով, վերջին միավորի առավելությամբ, պարտության մատնեց ադրբեջանցի Բաբաշովին։ 

Մանվել Խաչատրյանը նույնպես հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին, իսկ  երկրորդ սփոփիչ գոտեմարտում 0:8 հաշվով զիջեց։ 

 

 

Placeholder