ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Մշակույթ
12:55 30/10/2023
Հայաստան

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի

Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։

Թանգարանից հիշեցնում են՝ նախորդ տարվա ընթացքում ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նշանավորելով իր գերազանցությունը ոլորտում՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» 2022 թվականին, այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour 2022» մրցանակին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

Placeholder
ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի