Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԿԲ-ից դուրս եկող պրոֆեսիոնալների աշխատավարձը մասնավոր հատված գնալուց առնվազն կրկնապատկվում է. Մարտին Գալստյան
«Ցավոք, պիտի նշեմ, որ մեր աշխատավարձերն էապես զիջում են մասնավոր հատվածի աշխատավարձերին»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանըէ անդրադառնալով իր ղեկավարած մարմնում աշխատավարձերի չափի վերաբերյալ հարցին:
Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ում աշխատավարձի մակարդակը օրենքով սահմանված դրույթ է, որն ընդունվել է 1996 թվականին և որը ժամանակին թույլ է տվել ԿԲ-ում պրոֆեսիոնալիզմի մակարդակն ապահովել:
«Մենք այս տարի աշխատավարձի փոփոխություն չենք նախատեսել, ինչը ճեղքը մեր և մասնավոր հատվածի միջև ավելի է մեծացնելու՝ բնականաբար հասկանում ենք, թե երկրում ինչ իրավիճակ է»,-հայտարարեց ԿԲ նախագահը:
Նա հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական բանկն ունի մասնագետների հոսունության մեծ մակարդակ:
«Մեր հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ ԿԲ-ից դուրս եկող պրոֆեսիոնալների աշխատավարձը առնվազն կրկնապատկվում է մասնավոր հատված գնալուց հետո»,-հայտնեց Մարտին Գալստյանը՝ ընդգծելով, որ խնդիր ունեն մասնավոր բանկերի հետ աշխատավարձերի համամասնությունները պահելու առումով: