Արտաշես Մինասյանը վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է
Սպորտ
17:29 31/10/2023
Հայաստան

Արտաշես Մինասյանը վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է

Արտաշես Մինասյանը Իտալիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսում է 1-4-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում Աշոտ Նադանյանը ունի 4 միավոր:

 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը ունի 4.5 միավոր:

 Առաջնության ավարտին մնացել է 5 խաղափուլ: 

Placeholder
Արտաշես Մինասյանը վետերանների աշխարհի առաջնության առաջատարների թվում է