Փարիզում ոստիկանները կրակել են մուսուլմանական հագուստով կնոջ որովայնին
Իրավունք
14:58 31/10/2023
Աշխարհ

Փարիզում ոստիկանները կրակել են մուսուլմանական հագուստով կնոջ որովայնին

Փարիզում ոստիկանությունը կրակ է բացել մուսուլմանական հագուստով կնոջ վրա, ով ահաբեկչական գործողությունների կոչ է արել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաընկերություններին։

«Ոստիկանները կրակ են բացել մի կնոջ վրա Ֆրանսուա Միտերանի կայարանում։ Նա սպառնալիքներ ու ահաբեկչությունն արդարացնող արտահայտություններ անում»,-գրում է աղբյուրը։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը բազմաթիվ հաղորդումներ է գնացքի ուղևորներից, որ  վագոնում կնոջ սպառնալիքներ հնչեցնող կին կա։

Փարիզի դատախազությունից հեռուստաալիքին հայտնել են, որ կինը սպառնացել է պայթեցնել իրեն։ Ուղևորները տարհանվել են։

Կնոջը ձերբակալելիս նա դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, նրանք կրակ են բացել՝ վիրավորելով նրան որովայնի հատվածում։

Նրա կյանքին վտանգէ  սպառնում։ Կնոջ  վրա պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Իշխանությունները հետաքննություն են սկսել։

Placeholder