Պատգամավոր. Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է
Քաղաքական
14:33 31/10/2023
Հայաստան

Պատգամավոր. Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր «Վարդաշեն»քրեակատարողական հիմնարկում հանդիպել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

«Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերման նկատառումներով:

Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում:

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ վատ է միակ կին քաղբանտարկյալի` Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել»,-մանրամասնել է պատգամավորը։
 

Placeholder
Պատգամավոր. Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է