Կապան կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը զրուցել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ
Քաղաքական
20:37 30/10/2023
Հայաստան

Կապան կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը զրուցել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ Կապան կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։  

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Կապան կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը զրուցել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ