Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է
Հասարակություն
19:49 01/11/2023
Հայաստան

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է

ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Այսօր՝ նոյեմբերի 1-ը, Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:

Բոլորիս սիրած «Դեդո-բաբո» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին»:

Նշենք, որ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից:  «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։ Ցավոք, 2023թ․-ի սեպտեմբերից, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ինչի արդյունքում Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, իսկ արցախցիները  բռնի տեղահանվեցին, հուշարձանը գտնվում է ադրբեջանական ուժերի հսկողության ներքո։

Placeholder
Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է