Ախուրյանում անչափահասի կրակոցից վնասվածք է ստացել 11-ամյա աղջիկը
Իրավունք
12:55 01/11/2023
Հայաստան

Ախուրյանում անչափահասի կրակոցից վնասվածք է ստացել 11-ամյա աղջիկը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ  Գյումրու հիվանդանոցներից մեկից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ աղջիկ երեխա է տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ հաղորդման, Ախուրյանի Պ. Սևակ փողոցում տղա երեխան պատահմամբ «Տիր» տեսակաի հրացանից  կրակել է, փամփուշտը կպել է գետնին, ապա`  11-ամյա աղջկան, ինչից հետո վնասվածք է ստացել։

Կազմվել են համափատասխան փաստաթղթեր, ներկայացվել են քննչական կոմիտե։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից հայտնեցին՝ սեպքը տեղի է ունեցել երեկ, տուժած երեխան տեղափոխվել է Երևան։
 

Placeholder
Ախուրյանում անչափահասի կրակոցից վնասվածք է ստացել 11-ամյա աղջիկը