Գրիգորի Խաչատուրովի «գործով» 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել. փաստաբան
Քաղաքական
11:40 01/11/2023
Հայաստան

Գրիգորի Խաչատուրովի «գործով» 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել. փաստաբան

«Այսօր ժամը 15.00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում փորձելու ենք սկսել /այո, այո սկսել, քանի որ դեռևս չենք սկսել/ Գրիգորի Խաչատուրովի և մյուսների «վերաբերյալ» «քրեական գործով» նախնական դատական լսումները»,- այս մասին տեղեկացնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

Նա հիշեցնում է, որ Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է  այս տարվա մարտի 16-ից։

«Սույն «գործը» դատարանի վարույթում է 02.05.2023թ-ից և ինչպես նախաքննության 1.5 ամսում, այնպես դատական վարույթի 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել, իսկ Խաչատուրովը շարունակաբար և անօրինական պահվում է կալանքի տակ»,- գրել է Պողոսյանը։ 

Placeholder
Գրիգորի Խաչատուրովի «գործով» 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել. փաստաբան