Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը․ փաստաբան
Իրավունք
18:19 01/11/2023
Հայաստան

Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

« Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին ժամը 9:30-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան), շարունակվելու են լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները։ Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը։

Դատական նիստը դռնբաց է»։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում՝ 2022թ․-ի հուլիսի 15-ին։

Placeholder
Մեր միջնորդությամբ՝ հարցաքննվելու է մեղադրանքի կողմի փորձագետը․ փաստաբան