Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել
Քաղաքական
18:54 01/11/2023
Տարածաշրջան

Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

«‎Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպության»‎ (TURKSOY)  կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։

Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության  ներկայացուցիչները։

Քննարկվել է թյուրքախոս երկրների մշակութային համագործակցության խորացման հարցը։

Placeholder
Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել