Արցախի նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Քաղաքական
10:00 01/11/2023
Հայաստան

Արցախի նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Հայաստանում գտնված Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը։

«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը»,- գրել է Մարիոն Մարեշալը։

Placeholder
Արցախի նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին