Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն առաջարկել է «չհարձակման պակտ» կնքել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոմենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին Չինաստան կատարած այցի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամ երկրներին առաջարկել է «չհարձակման պակտ» կնքել։
«Ես առաջարկում եմ աշխատել ՇՀԿ երկրներում անվտանգության և կայուն խաղաղության վրա, և կազմակերպության անդամների միջև չհարձակման համաձայնագրի կնքումը կարող է նշանավորել դրա սկիզբը»,-իրանական Fars գործակալությունը մեջբերում է Սաֆավին:
ՏԱՍՍ-ի ներկայացմամբ՝ ՇՀԿ-ն տարածաշրջանային միջազգային ասոցիացիա է, որը ներառում է ինը երկիր՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակներում ՇՀԿ անդամ երկրները պարբերաբար համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացնում, որոնցից ամենամեծը Խաղաղության առաքելությունն է (անցկացվում է 2003 թվականից):