Հայաստանի թիվ մեկ խնդիրը թշնամիներից ազատվելն է. Հարցում
Հասարակություն
15:50 02/11/2023
Հայաստան

Հայաստանի թիվ մեկ խնդիրը թշնամիներից ազատվելն է. Հարցում

Հայաստանի առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը ո՞րն է  այս պահին։  Panorama.am-ն այս հարցն ուղղեց փողոցում անցորդներին։ 

Հարցման մասնակիցների մեծ մասի համոզմամբ,առաջնայինը  խաղաղությունն ու անվտանգությունն են։

«Պետք է խաղաղություն լինի, մնացած ամեն ինչը մարդը կարող է ստեղծել, չնայած խաղաղությունն էլ է իր ձեռքում»,-ասաց մի կին։
«Պայքարել, որ պատերազմ չլինի»,-հավելեց մեկ ուրիշը։

Մի տղամարդ էլ կարևորեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը.
«Թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություն ունենալն է, որը ամբողջովին տապալել է այս կառավարությունը»։

«Պաշտպանունակություն՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով, բայց նախ ստրատեգիական ռազմավարություն պիտի ունենալ երկիրը զարգացնելու ուղղությամբ»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ չցանկանալով խոսել տեսախցիկի առջև։

«Թշնամիներից ազատվելը»,-պատասխանեց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder