Ադրբեջանը ևս մեկ տարեց արցախցու է  ձերբակալել
Քաղաքական
14:02 02/11/2023
ԼՂՀ

Ադրբեջանը ևս մեկ տարեց արցախցու է ձերբակալել

Ադրբեջանի պետական   անվտանգության ծառայությունը ձերբակալել է ևս մեկ արցախցու՝ Մադաթ Բաբայանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քաղաքացին ձերբակալվել է Քարվաճառի տարածքում «հակաահաբեկչական միջոցառումների» շրջանակում։

Ծառայությունը Մադաթ Բաբայանին որակել է «ապօրինի զինված խմբավորումների անդամ, որը բերման է ենթարկվել ազգային ատելություն հիմքով ահաբեկչություններ կատարելու կասկածանքով։ Մադաթ Բաբայանը մասնակցել է 1992 թ. փետրվարի 26-ին Խոջալուի Ցեղասպանությանը»։

Ըստ թշնամի պետության ԶԼՄ-ների, Բաբայանը ցուցմունք է տվել՝ «նշելով հանցագործության վայրը»։

Placeholder
Ադրբեջանը ևս մեկ տարեց արցախցու է ձերբակալել