Որն է Գազայում մեծ թվով երեխաների զոհվելու պատճառը
Աշխարհում
11:12 02/11/2023
Աշխարհ

Որն է Գազայում մեծ թվով երեխաների զոհվելու պատճառը

Գազայի հատվածում զոհված երեխաների մեծ թիվը բացատրվում է «այդ տարածաշրջանի ժողովրդագրության առանձնահատկություններով, որին բնորոշ է ծնելիության բարձր մակարդակը»։ Այս մասին գրում է բրիտանական «Economist» ամսագիրը։ 

«Գազայի հատվածում երեխաների մահերի հսկայական թիվն արտացոլում է նրա հատկապես երիտասարդ ժողովրդագրությունը։ Պաղեստինյան տարածքների բնակչության մոտ կեսը 20 տարեկանից ցածր է, ինչը շատ ավելի բարձր է, քան միջինից բարձր եկամուտ ունեցող այլ երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Նամիբիան և Թաիլանդը»,- ասվում է հրապարակման մեջ:

Վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, որի տվյալները պարբերականն «ընդհանուր առմամբ ճշգրիտ» է անվանում, հոդվածում նշվում է, որ հոկտեմբերի 7-24-ն ընկած ժամանակահատվածում անկլավում սպանվել է 2900 երեխա։ Դա կազմել է զոհված պաղեստինցիների ընդհանուր թվի 40%-ը։

«Զինված հակամարտությունում մանկական մահացության նման բարձր ցուցանիշը բացատրվում է տարածաշրջանի «ժողովրդագրական առանձնահատկություններով» և ՀԱՄԱՍ-ի քաղաքականությամբ»,- ասվում է հոդվածում։

Placeholder
Որն է Գազայում մեծ թվով երեխաների զոհվելու պատճառը