Արցախից Հայաստան տեղափոխված 3 անձի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 11-ի վիճակը՝ ծանր
Առողջություն
17:21 03/11/2023
Հայաստան

Արցախից Հայաստան տեղափոխված 3 անձի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 11-ի վիճակը՝ ծանր

Ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված 113 անձ շարունակում է  բուժումը  տարբեր բժշկական կենտրոններում։ Նրանցից 11-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19  պացիենտ շարունակում են իր բուժումն արտասահմանում, նրանց բոլորի մոտ նկատվում է վիճակի դրական դինամիկա։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

Նա նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում  100-ից ավելի բուժառու է դուրս գրվել  լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժշկական, ամբուլատոր հսկողության տակ։

Հայաստանում ծնվել է արցախցի 120 երեխա, 67-ը Երևանում, 53-ը՝ մարզերում։

Նա նաև հայտարարեց, որ արդեն վերապատրաստվել են 590 բուժաշխատողներ, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի են անցել 70-ից ավելի բուժաշխատողներ։ Մարզերում այս պահին առկա է 273 ավագ, 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք։

Placeholder
Արցախից Հայաստան տեղափոխված 3 անձի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 11-ի վիճակը՝ ծանր