Նինոծմինդայում ծնելիության մակարդակը նվազել է
Տարածաշրջան
13:32 03/11/2023
Տարածաշրջան

Նինոծմինդայում ծնելիության մակարդակը նվազել է

2023 թվականի 10 ամսիներին Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 219 երեխա՝ 109 տղա և 110 աղջիկ։

Jnews-ը գրում է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնելիության մակարդակը վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է.  2018-ին ծնվել է 305 երեխա, իսկ 2023 թվականին 10 ամսում՝ 219 երեխա։

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից Նինոծմինդա քաղաքի կլինիկայում դադարել է գործել ծննդաբերական բաժանմունքը։ Ծննդաբերող կանանց ուղղորդում են Վրաստանի ցանկացած ծննդատուն՝ Ախալքալաք, Ախալցիխե կամ Թբիլիսի: 

Placeholder
Նինոծմինդայում ծնելիության մակարդակը նվազել է