Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում
Աշխարհում
17:51 03/11/2023
Աշխարհ

Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ «Բարսելոնայի» հետ Լա լիգայի 12-րդ տուրի հանդիպման համար: sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 1-ին Զախարյանը փոխարինվել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի՝ «Բունյոլի» դեմ խաղում (1:0)՝ դաշտում անցկացնելով 82 րոպե։ Կասկածներ կային, որ  Զախարյանը վնասվածք է ստացել, սակայն ի վերջո այն չի հաստատվել։

«Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։ 

Placeholder