Այս պահին դիտարկում ենք դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում.Պարույր Հովհաննիսյան
Քաղաքական
14:03 03/11/2023
Հայաստան

Այս պահին դիտարկում ենք դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում.Պարույր Հովհաննիսյան

«Պայմանագիրը դիտորդների կարգավիճակի մասին է, որը ներառում է բուժօգնությունը, փոխադրամիջոցների օգտագործումը և այլն»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ նախատեսվող նոր պայմանագրի ստորագման հարցին:

Փոխնախարարը հստակեցրեց, որ խոսքը անզեն դիտորդների մասին է:

«Մանդատի ուժեղացումն այս պահին դիտարկում ենք որպես այդ քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ փաստաթուղթը բանակցային փուլում է:

«Մանրամասները չեմ կարող ասել, բայց ընդլայնումն առաջնային հարց է»,-հայտարարեց Պարույր Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հարցում դրական արձագանքներ կան ԵՄ-ից և անդամ երկրներից:

Placeholder
Այս պահին դիտարկում ենք դիտորդների քանակի ընդլայնում և որոշ նոր գործառույթների ավելացում.Պարույր Հովհաննիսյան