Beatles-ի նոր երգը թողարկվել է արհեստական ինտելեկտի շնոհիվ
Մշակույթ
10:18 03/11/2023
Աշխարհ

Beatles-ի նոր երգը թողարկվել է արհեստական ինտելեկտի շնոհիվ

«Լիվերպուլյան քառյակի» փլուզումից կես դար անց Beatles-ի երկրպագուները կարող են լսել լեգենդար ռոք խմբի նոր երգը։ «Now and then» սինգլը թողարկվել է հինգշաբթի։

Եվրանյուզը գրում է, որ կոմպոզիցիան հիմնված է 1970-ականներին Ջոն Լենոնի կողմից արված դեմո ձայնագրության վրա։ Երաժշտի մահից հետո նրա այրին՝ Յոկո Օնոն վոկալով և դաշնամուրով ձայներիզը հանձնել է խմբի մնացած անդամներին։

Այն ժամանակվա տեխնոլոգիան թույլ չի տվել երգը կյանքի կոչել, խանգարում էր ձայնագրության վատ որակը։

Անցյալ տարի արհեստական ինտելեկտի շնոհիվ  հաջողվել է ստանալ Լենոնի «բյուրեղյա մաքուր» ձայնը ստանալու և խառնել այն թեմատիկ երաժշտության հետ, որը նախկինում մշակել էին ՄակՔարթնին, Սթարը և Հարիսոնը։

Placeholder