Շանթ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին
Սպորտ
09:40 03/11/2023
Հայաստան

Շանթ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին

Ավարտվել է «FIDE Grand Swiss» մրցաշարի 8-րդ խաղափուլը: Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին:

Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Placeholder
Շանթ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին