Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենա է նվիրել: Այդ մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ի նշան հարգանքի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեր պետության ղեկավարին է նվիրել թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենա: Թուրքիայի ղեկավարն անձամբ է Քասիմ-Ժոմարտ Տոկաևին ցույց տվել նոր էլեկտրական մեքենա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի նախագահը երախտագիտություն է հայտնել և շնորհավորել իր գործընկերոջը էլեկտրական մեքենաների զանգվածային արտադրության հաջող մեկնարկի կապակցությամբ։