ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հռոմի ստատուտը շրջանցելու ուղիներ
Քաղաքական
14:42 04/11/2023
Աշխարհ

ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հռոմի ստատուտը շրջանցելու ուղիներ

Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, Մոսկվան առաջարկ էր ներկայացրել Երևանին՝ այն շրջանցելու համար։  «Լենտա.ռու»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունի։

Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով, ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները, սակայն իբր այդպես էլ պատասխան չի ստացել։

«Դա չի համապատասխանում իրականությանը», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ ավելացնելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմը ի պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։

«Նման պրակտիկա կա. Ցավոք սրտի, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,-հայտնել է ԱԳ նախարարութունը։

Այս գերատեսչությունից դժգոհել են, որ Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» որոշել է վավերացնել ստատուտը։

«Եթե Երևանը իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծման գործում շարունակում է շահագրգռված մնալ,  ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- հավելել են գերատեսչությունից։

 

Placeholder