Իսրայելը հարվածել է տեղահանվածներով լի դպրոցի շենքին
Քաղաքական
13:59 04/11/2023
Հայաստան

Իսրայելը հարվածել է տեղահանվածներով լի դպրոցի շենքին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆախուրա դպրոցի շենքն, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Al Hadath հեռուստաալիքի հայտնած տեղեկատվությունը։

Ռմբակոծության հետևանքով կան զոհեր, նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ։

Ըստ Պաղեստինի Առողջապահության նախարարության՝ վերջին շաբաթներին Ալ-Ֆախուր դպրոցը դարձել է ամենամեծ ապաստարանը այդ հատվածի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ Պաղեստինի հյուսիսային հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունների պատճառով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս դպրոցի տարածքում ներկայում կան մի քանի հազար տեղահանվածներ։

 

Placeholder