Նեպալում երկրաշարժի հետևանքով 129 մարդ է մահացել
Աշխարհում
10:09 04/11/2023
Հայաստան

Նեպալում երկրաշարժի հետևանքով 129 մարդ է մահացել

Նեպալի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 129 մարդ է զոհվել։ Եցս 140 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում  է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Հաշվի առնելով հանգամանքը, որ բազմաթիվ շենքեր են փլուզվել, զոհերի թիվը կարող է աճել:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են մինչև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:

Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող Ջաջարկոտ շրջանում հաստատվել է 92 զոհի և ևս 55 վիրավորի մասին։

Placeholder