Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան
Քաղաքական
16:01 04/11/2023
Աշխարհ

Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան

Կան բոլոր նախադրյալները Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Բոլոր նախադրյալները կան»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝  խոսելով համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։


 

Placeholder
Պատրուշև. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան