Համբուրգում ձերբակալել են ավտոմեքենայով օդանավակայան ներխուժած տղամարդուն
Աշխարհում
19:28 05/11/2023
Աշխարհ

Համբուրգում ձերբակալել են ավտոմեքենայով օդանավակայան ներխուժած տղամարդուն

Իրավապահներն առանց դիմադրության ձերբակալել են տղամարդուն, որը Համբուրգի օդանավակայանում առանց պետհամարանիշի ավտոմեքենայով ներխուժել է թռիչքուղի և մեքենայում պահել իր 4-ամյա դստերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պատանդի հետ կապված իրավիճակը լուծված է: Կասկածյալը մեքենան լքել է դստեր հետ։ Տղամարդուն ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցներն առանց դիմադրության»,- հայտնել է Համբուրգի ոստիկանությունը։

Նշվում է նաև, որ երեխան չի տուժել։

Համբուրգի օդանավակայանը շաբաթ երեկոյան փակվել է «ոստիկանության միջոցառումների» պատճառով։ Ավելի ուշ քաղաքային ոստիկանությունը հայտարարել է, որ խոշոր գործողություն է իրականացնում ավիացիոն գոտում, որտեղ խոսվում է պատանդների մասին։ Bild-ի տեղեկություններով ՝ զինված տղամարդում մեքենայում եղել է նրա 4-ամյա դուստրը։ Ոստիկանությունը նշել է, որ հնարավոր պատճառ կարող էր լինել խնամակալության շուրջ վեճը։

Placeholder