Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ
Իրավունք
15:35 06/11/2023
Հայաստան

Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.

«ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից: Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով:

Պաշտպաններ՝
Էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան,
Ալեքսանդր Կոչուբաև»։ 

Placeholder