Այն,ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր․ Լևոն Քոչարյան
Քաղաքական
18:56 06/11/2023
Հայաստան

Այն,ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր․ Լևոն Քոչարյան

«Շատերն ականատեսը եղան,թե ինչպես կարող է 4 ոստիկան խոշանգել մարդու, իսկ վերջում նա հայտնվի բանտում։ Արդեն մի քանի անգամ տեսնում ենք, թե ինչ իրավական «բեսպրեդելներ» է լինում և յուրաքանչյուր անգամ ապացուցում են, որ կարող են ավելին։ Այս առումով, ես մենակ չեմ, շատ մարդիկ կան շինծու և հիմար մեղադրանքներով, որոնք այժմ գտնվում են բանտում։ Այս առումով ես նրանցից մեկն են»,-  ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք մանդատը վերցրեց ազատ արձակվելու համար, Քոչարյանն արձագանքեց․ «Ես հիմա չեմ խոսում մանդատից, այս ամեն ինչն ինձ համար անակնկալ էր։ Կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին առիթ կլինի խոսելու»։

Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք պատգամավորական մանդատից զրկվելուց չի վախենում, Լևոն Քոչարյանն ասաց․ « Էս մարդկանցից ես ամեն ինչ էլ սպասում եմ, ամեն ինչի էլ ընդունակ են, որովհետև այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր։ Իսկ մնացածի մասին հետագայում առիթներ կլինեն խոսելու»։

Ինչ վերաբերում է պահման պայմաններին, ապա Լևոն Քոչարյանն ասաց, որ պայմաններն այնպիսինն էին, ինչպես բոլորինը։ 

Նշենք, որ քիչ առաջ ՔՀԿ-ից ազատ արձակվեց Լևոն Քոչարյանը։

 

Placeholder
Այն,ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր․ Լևոն Քոչարյան