13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր ուժը ունի նոր առաջնորդ
Քաղաքական
18:10 06/11/2023
Տարածաշրջան

13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր ուժը ունի նոր առաջնորդ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում կայացած ընտրություններում պարտվել է։ Քվեարկության երկու փուլերի արդյունքներով նախագահ է ընտրվել Մանիսա նահանգից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը: Քըլըչդարօղլուն  հավաքել  է 664, իսկ Օզելը` 682 ձայն։

Մասնագիտությամբ դեղագործ 49-ամյա Օզելը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ 2024-i մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների վրա։

Նա նշել է, որ առաջին այցը կկատարի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, իսկ արդեն երկուշաբթի հանդիպումներ կունենա կուսակցության ներկայացուցիչների հետ՝ գալիք ընտրություններում մշակելու նոր ռազմավարություն։

74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը գլխավորում էր դեռևս 2010 թվականից։ Նա Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում։

Placeholder
13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր ուժը ունի նոր առաջնորդ