«Հեզբոլլահ» շարժումը երեք հարված է հասցրել Իսրայելին Լիբանանի հետ սահմանին
Քաղաքական
19:49 06/11/2023
Աշխարհ

«Հեզբոլլահ» շարժումը երեք հարված է հասցրել Իսրայելին Լիբանանի հետ սահմանին

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական երեք օբյեկտների ուղղությամբ:

«Երկուշաբթի օրը Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռակոծել են Մալկիյա և Ջալ ալ-Դիր վայրերը»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է շարժման հայտարարության մեջ:

Բացի այդ, շարժումը հայտնել է նաև իսրայելական Ար-Ռահիբ օբյեկտին հարվածելու և այնտեղ տեխնիկական սարքավորումների ոչնչացման մասին։

Իրավիճակը հարավային Լիբանանում սրվել է Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի հարավի վրա հարձակումից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանամերձ շրջաններում։

Placeholder