Պաղեստինը համաշխարհային հանրությանը խնդրել է օգնել դեղերի և վառելիքի ներկրման հարցում
Աշխարհում
09:00 06/11/2023
Աշխարհ

Պաղեստինը համաշխարհային հանրությանը խնդրել է օգնել դեղերի և վառելիքի ներկրման հարցում

Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն միջազգային հանրությունից պահանջել է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան Գազայի հատվածի հիվանդանոցների համար դեղորայք և վառելիք ներկրել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային հանրությունն ու հումանիտար կազմակերպությունները պետք է անհապաղ միջամտեն՝ Եգիպտոսի հետ սահմանին «Ռաֆահ» անցակետը բացելու և Գազայի հատվածի հիվանդանոցների համար դեղորայքի և վառելիքի ներկրումն ապահովելու նպատակով»,- նրա խոսքը մեջբերում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:

Քայլենի խոսքով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հիվանդանոցներին։ Իսրայելի իշխանությունների մեղադրանքները հիվանդանոցների հասցեին այն մասին, որ դրանք օգտագործվում են արմատականների կողմից, նախարարն անվանել է «ռմբակոծությունների համար արդարացումներ հորինելու Իսրայելի փորձեր»:
 

Placeholder