Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք
Աշխարհում
15:18 06/11/2023
Աշխարհ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տեղեկացնում է, որ  «Կովերի պարտեզ» կալվածքի  վարձակալությունը չեղյալ հայտարարելու նամակից հետո  երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքել է  կալվածքի վրա առկա պարսպի և  կայանատեղերի քանդումով, ասֆալտի հեռացումով և շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Այս մասին հայտնում է Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։

«Երեկ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել կալվածք՝ պահանջելով ազատել այն  հայկական ներկայությունից։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանության անդամները և  Հայ համայնքի անդամները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ պահանջին։

Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորվել են հեռանալ կալվածքի տարածքից և ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղյալ հայտարարել իր ուղարկած նամակի պատասխանը»,- հայտնում է Հայր Աղան Գոգչյանը:

«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։ Հիշեցնենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: 

Placeholder
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն. Երկրորդ կողմը զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել «Կովերի պարտեզ» կալվածք