Գազայում ավելի քան 2,8 հազար մարդ փլատակներում է
Աշխարհում
16:40 07/11/2023
Աշխարհ

Գազայում ավելի քան 2,8 հազար մարդ փլատակներում է

Գազայում ավելի քան 2,8 հազար մարդ ներկայումս փլատակներում է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել են պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունից։

Նշվում է նաև, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 10 328-ի:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվել է սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։

Placeholder