Կառլ III-ի հետևից սուլել են բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթից հետո
Քաղաքական
22:20 07/11/2023
Աշխարհ

Կառլ III-ի հետևից սուլել են բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթից հետո

Լոնդոնի Վեսթմինստերյան պալատի պատերի մոտ, որտեղ նիստ են նում են բրիտանացի օրենսդիրները,Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ին սուլել են հանրապետական հայացքներով ցուցարարները, այն բանից հետո, երբ նա գահից ելույթ է ունեցել խորհրդարանի բացման ժամանակ: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ կադրերը ցուցադրվել են Sky News-ով։

«Ոչ իմ թագավորը» և «Վերացրեք միապետությունը» գրություններով ցուցապաստառներով ներկաները սուլեցին Կառլ III-ին և նրա կնոջը՝ Կամիլային, երբ նրանք կառքով վերադառնում էին Բուքինգհեմյան պալատ։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ։

Կառլ III-ն որպես միապետ իր առաջին ելույթն էր ունեցել գահից։ Ավանդաբար նրա խոսքը պատրաստվում է կառավարության կողմից՝ արտացոլելով գալիք խորհրդարանական տարվա նրա առաջնահերթությունները։

Placeholder