Operalia 2023 համաշխարհային մրցույթում Նավասարդ Հակոբյանն արժանացել է երրորդ մրցանակին
Մշակույթ
09:54 07/11/2023
Աշխարհ

Operalia 2023 համաշխարհային մրցույթում Նավասարդ Հակոբյանն արժանացել է երրորդ մրցանակին

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում անցկացվել է իսպանացի օպերային հայտնի երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած «Operalia 2023» համաշխարհային  մրցույթը:  34 երիտասարդ օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից պայքարել են մրցանակային տեղեր գրավելու համար։ 

Հայաստանի ներկայացուցիչ, բարիտոն Նավասարդ Հակոբյանը «Օպերա» անվանակարգում արժանացել է երրորդ, նաև՝ «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։

Հիշեցնենք, որ Operalia 2022-ում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել էր առաջին մրցանակը, ստացել էր նաև «Ռոլեքս» ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ «Rolex Prize of the Audience։

Placeholder