Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
Իրավունք
11:01 07/11/2023
Հայաստան

Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Բաքվի դատարանում այսօր  շարունակվում է Հակարի կամրջի մոտից  ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։  Նիստում ելույթ է ունենում պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովը։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։

Placeholder
Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը