Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Անատոլի Յաբբարովը
Մշակույթ
10:00 08/11/2023
Աշխարհ

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Անատոլի Յաբբարովը

86 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս թատրոնի և կինոյի դերասան Անատոլի Յաբբարովը: Դերասանը կյանքից հեռացել է նոյեմբերի 6-ին։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

Նա հայտնի է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմից, որտեղ մարմնավորել է հանցագործ Միտյայի կերպարը։

Յաբբարովը որպես կինոդերասան իր դեբյուտը կատարել է 1964 թվականին։ Նա առավել հայտնի է «Երկու կապիտան» (1976), «Փախուստ բանտից» (1977) և այլ ֆիլմերում խաղացած դերերով։ 1996թ.-ից աշխատել  է Կինոդերասանի պետական թատրոնում: 2011 թվականին նա նկարահանվել է «Ֆուրցևա» և «Սիրո պատանդները» հեռուստասերիալներում։

Placeholder
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Անատոլի Յաբբարովը