Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը հնարավոր է համարում, որ ֆուտբոլիստը կարող է խաղալ պորտուգալական «Բենֆիկայի» դեմ։
«Հնարավոր է այսօր Զախարյանը լինի «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» հետ հանդիպմանը»,- ասել է Գոլուբինը championat.com-ին։
Զախարյանը «Դինամո»-ի սան է։ Նա առաջին թիմում հանդես է եկել 2020 թվականից: Ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի հունիսի վերջին: Ռուսաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը նորամուտը նշել է 2021 թվականին և ազգային թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում: